Այսօր` նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 00.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետի օդային տրանսպորտի բաժնի 3-րդ կուրսի ուսանող, 22-ամյա Արամայիս Բաբայանը, վարելով իրեն պատկանող «ԲՄՎ X5» մակնիշի 15 ԼՕ 687 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 203 էլեկտրական սյանը, որը գտնվում է ոստիկանության ներքին զորքերի զորամասի դիմաց: