#REGIONSTV
Լրահոսին կարող եք հետեւել կայքէջում 👉
https://regiontv.am/
Նաեւ Տելեգրամի մեր ալիքում 👉
https://t.me/regions_tv_info
Եղեգիս խոշորացված համայնքի կազմում գտնվող Քարագլուխ գյուղը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 21 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Շատինից՝ 9 կմ: Համեմատաբար խոշոր բնակավայրերին մոտ գտնվելը Քարագլուխ գյուղի բնակիչների կյանքում շատ բան չի փոխել: 3 կողմից սարերով շրջապատված գյուղում ամենուրեք ժայռեր են:
Մարդիկ այստեղ ապրում են՝ զբաղվելով միայն անասնապահությամբ:Բայց դա էլ այսօր արդեն շատերի հիմնական զբաղմունքը չէ: Ժամանակին այստեղ արտադրական ձեռնարկություն է եղել, որտեղ էլ հիմնականում աշխատել են վարելահողեր չունեցող գյուղի բնակիչները: Անկախությունից հետո, երբ փակվեց ձեռնարկությունը, սկսվեցին բնակիչների խնդիրները: