Շարունակությունը մաս 2-ում: Հայոց պատմությունը սկզբից մինչև առաջին աշխարհամարտը: Նոյի որդիները հիմք դրեցին աշխարհի ազգերին: Սեմից սերվեցին սեմական ազգերը`հրեաներ, արամեացիներ, արաբներ և այլք: Հաբեթից սերվեցին բոլոր հնդեվրոպացիները կամ արիացիները, որոնք հեռացան Հայկական լեռնաշխարհից դեպի Իրան, Հնդկաստան և Եվրոպա: Հայկական լեռնաշխարհում մնացած արիացիները կոչվեցին հայ կամ արմեն: Հաբեթը ծնեց Գամերին, Գամերը` Թորգոմին, Թորգոմը` Հայկին: Հայկական լեռնաշխարհից հարավ գտնվում էր Բաբելոնը, որի տիրակալ Բելը փորձեց իրեն ենթարկել Հայկին, ու արշավեց Արարատի Երկիր: Ք.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայոց Ձորում տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ Հաբեթոսյան Հայկը եռաթև նետով խոցեց Տիտանյան Բելին ու նրա բանակը դուրս շպրտեց իր երկրից: Նա դարձավ հայ ժողովրդի նախահայրը, որի անունով ժողովուրդը կոչվեց հայ, իսկ երկիրը` Հայաստան: Ք.ա. 2492թ. օգոստոսի 11-ը դարձավ բուն Հայոց Տոմարի սկիզբը: Հայկի որդիների ու թոռների անուններով կոչվեցին Հայքի տեղանունները` Արամանյակի անունով` Արագած, Արամայիսի անունով` Արմավիր, Երաստի անունով` Երասխ, Շարայի անունով` Շիրակ, Ամասիայի անունով` Մասիս, Գեղամի անունով` Գեղամա ծովը, Սիսակի անունով` Սիսական կամ Սյունիք աշխարհը, Գառնիկի անունով` Գառնին ևլն: Հայկի թոռներից Արամի անունով օտարները մեզ անվանեցին Արմեն, իսկ երկիրը` Արմենիա: Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվող ամենահին պետությունը Արատտան էր` Ք.ա. 28-27-րդ դարերում, որը կոչվել է Աստվածային Սուրբ օրենքների երկիր: Հիշատակվում են Հայասա, Կարաննի, Սուբարտու, Իսուվա /Ծոփք/, Սուխմու, Ալզի /Աղձնիք/, Նաիրի,Դիաուխի /Տայք/, Արիախի, Էթիունի, Թեգարամա /Թորգոմի տուն/, Մելիդ /Մալաթիա/, Արմե,Կումախա /Կամախ/, Ազա /Երևանի տարածք/, Ուրարտու/Արարատի պետությունները: Ուրարտուն կամ Վանի Արարատյան թագավորությունը դարձավ Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական պետությունը, որը գոյատևեց Ք.ա 9-6րդ դարերում: Առաջին արքա Արամեի անունով արքայատոհմը կոչվեց Արամյան: Այսօրվա Հայաստանի մայրաքաղաք Էրեբունի-Երևանը կառուցել է Արգիշտի Առաջինը Ք.ա 782թ: Արամյանների օրոք կառուցվել են նաև Վան, Արմավիր-Արգիշտիխինիլի, Մենուախինիլի, Ռուսախինիլի, Թեյշեբաինի և այլ քաղաքներ, Ռուսայի 25կմ-ոց և Մենուայի 72կմ-ոց ջրանցքները: Վերջինս այսօր էլ ջուր է մատակարարում Վան քաղաքին: Արամյանների վերջին արքաները թուլացել էին և երկրի իրական կառավարիչն էր Հայկազունի տոհմից` իշխան Պարույր Սկայորդին, որը դաշինք կնքելով Մարաստանի ու Բաբելոնի հետ, Ք.ա. 612թ կործանեց Ասորեստանը և նրա մայրաքաղաք Նինվեն: Ասորեստանի դեմ պայքարում թուլացած Արամյան արքայատոհմին փոխարինելու եկան Հայկազունիները: Հայկազունիներին հաջորդեցին Երվանդունիները Ք.ա. 6-2-րդ դարերում: 1-ին արքան էր Երվանդ Հայկազունի Սակավակյացը /Ք.ա. 570-560/, որի անունով կոչվեց արքայատոհմը: Նրա որդու Տիգրան Երվանդյանի ժամանակ Պարսկաստանում հիմնվեցին Աքեմենյանները: Երվանդունիների օրոք կառուցվեցին Երվանդաշատ, Երվանդակերտ, Բագարան, Նախճավան և ուրիշ քաղաքներ ու ամրոցներ: 2-րդ դարում Երվանդունիներին հաջորդեցին Արտաշեսյանները, որոնց օրոք Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին: Արտաշես 1-ինը միավորեց բոլոր հայկական իշխանությունները միասնական պետության մեջ, կառուցեց Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները: Արտաշեսի թոռ Տիգրան Մեծը կատարեց նվաճումներ և Հայաստանի տարածքը ձգվեց Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև: Նա կառուցեց 4 Տիգրանակերտ քաղաք: Տիգրանի օրոք Հայքը Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունն էր: Նրա հաջորդների օրոք Հայաստանը մնում էր հզոր տերություն: Ք.ա. 1թ. Արտաշեսյանները անկում ապրեցին: Հայաստանը 1-ինն էր, որ 301թ. ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Մինչ այդ հայը հեթանոս էր` բազմաստված: ժամանակի հետ դիցարանը փոփոխվել է: Հայկ, Տորք Անգեղ, Ծովինար և այլ աստվածություններին եկան փոխարինելու Արամազդ, Վահագն, Միհր, Տիր, Անահիտ, Աստղիկ, Նանե, Վանատուր, Ամանոր, Սպանդարամետ աստվածությունները: Աստվածություններին նվիրված բազմաթիվ մեհյաններ էին կառուցված,լեգենդներ ու առասպելներ էին տարածված ողջ Հայքի տարածքում: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան տարին դարձավ Նոր Տոմարի սկիզբ` 1թվական: Նրա առաքյալներից 2-ը` Թադեոսն ու Բարդուղիմեոսը եկան քարոզելու Հայաստանում: Եդեսիայի /Ուռհա/ հայոց Աբգար թագավորը 1-ինը ընդունեց քրիստոնեությունը: Իսկ 301թ. Տրդատ 3-րդ Արշակունու օրոք քրիստոնեությունը դարձավ պետական կրոն Հայաստանում: Առաջին կաթողիկոսն էր Գրիգոր Լուսավորիչը: 303թ կառուցվեց Էջմիածնի Մայր Տաճարը:Ք.հ. 52թ. Հայաստանում հաստատվեցին Արշակունիները և կառավարեցին մինչև 428թ, պայքարելով Հռոմի ու Պարսկաստանի դեմ: 405թ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց Այբուբենը մեհենական գրերի հիմքի վրա: Կառուցվեցին Մծուրք, Վաղարշապատ, Դվին, Արշակավան և շատ այլ քաղաքներ ու ամրոցներ: 387թ Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև,սակայն 1տարի անց վերամիավորվեց: 428թ. Կորցրեց թագավորությունը և դարձավ մարզպանություն: 451թ մայիսի 26-ին Ավարայրի դաշտում, հայկական բանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, հաղթեց պարսիկներին, որոնք ցանկանում էին կրակապաշտ դարձնել քրիստոնյա հայերին և ձուլել իրենց հետ: 481-484թթ ընթացած պայքարը Պարսկաստանի ձուլողական քաղաքականության դեմ Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ պսակվեց հաղթանակով, կնքվեց Նվարսակի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը վերգտավ իր ինքնուրույնությունը:
Тэги:
#Հայկական_լեռնաշխարհ #Հաբեթոսյան_Հայկ #Արարատ #Արատտա #Հայասա #Նաիրի #Ուրարտու #Վանի_Արարատյան_թագավորություն #Էրեբունի-Երևան #Արգիշտի #Մենուա #Տիգրան_Մեծ #Հայաստան #Աղվանք #Կիլիկիա #Հայկական_Հարց #Ֆիդայի #Մեծ_Թուրան #ցեղասպանություն #Ղարաբաղ #Լեռնահայաստան #Հայ_Դատ #Սյունիք #Արտաշեսյան #Երվանդունի #Բագրատունի #Արշակունի #Hayastan #Hayoc_patmutyun #Ararat #Aratta #Urartu #Hayk #Tigran_mec #Erebuni-Yerevan #Kilikia #Karabax #fidayi #mec_turan #Syunik #Arcax #Artashesyan #Bagratuni #Ervanduni #Noy #Նոյ #Արցախ #Հաբեթ #արիացի